Մայիսի 17-ին Մոսկվայում, Պետերբուրգում, Նովոսիբիրսկում և Վորոնեժում «Գիշերները թանգարանում» ծրագրի շրջանակներում կներկայացվեն բրիտանացի ռեժիսոր Ֆիլա Գրաբսկու փաստավավերագրական ֆիլմերը Յանա Վերմերի, Էդուարդ Մունկի և Էդուարդ Մանեի ցուցահանդեսների մասին:
«Վերմերը և երաժշտությունը», «Մունկ-150» և «Մանե. կյանքը կտավին» ֆիլմերը պատմում են «Ազգային պատկերասրահում» (Լոնդոն), Նկարիչների թագավորական ակադեմիայում (Օսլո) և Մունկի թանգարանում (Օսլո) ցուցահանդեսների նախապատրաստության մասին: Ծրագրի ղեկավարը՝ նկարիչ, գրող և արվեստի պատմաբան Թիմ Մարլոուն կպատմի նկարիչների կյանքի և ստեղծագործության մասին, կներկայացնի նրանց աշխատանքները հյուրերին և փորձագետներին: